
Արամ Աթեշյանն ապրիլքսանչորսյան պատարագի ժամանակ օգտագործելու է «ընդհանուր ցավ» արտահայտությունը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը 2015 թվականի ապրիլի 24-ին պատարագ է մատուցելու 1915 թվականին զոհվածների համար: Իր ելույթում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործելու է «ընդհանուր ցավ» արտահայտությունը:
Պատարագը մեկնարկել է ապրիլի 24-ի առավոտյան՝ ժամը 09.30-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում: Թերթը գրում է, որ ապրիլի 23-ին հայկական բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվելու և ղողանջելու են նրանց զանգերը, սակայն Պոլսո Հայոց պատրիարքարանը չի միանալու դրան: