ՀՅԴ-ին կհաջողվի՞ պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին:

Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սեւեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերեւս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» եւ «Կրթության եւ հանրակրթության մասին» օրենքների մասին է:

Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից` հանուն Լեւոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս