«Քիմ Քարդաշյանի և մի շարք պաշտոնյաների գործողություններում պետք է առկա լինեն հանցագործության հատկանիշներ»
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորած անդամների փաստաբան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ իշխանություններն «ակնհայտորեն քրեական հետապնդում» են իրականացնում Ժիրայր Սէֆիլյանի և նրա գործընկերների նկատամամբ՝ նրանց քաղաքական հայացքների համար: «Այսինքն՝ «Ժիրայր Սէֆիլյանն ու իր ընկրեները համարվում են քաղբանատարկյալններ»:
Ըստ փաստաբանի՝ քրեական գործում այս պահին չկա որևէ նյութ, որով կարելի է ասել, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր գործընկերներն իրոք նախապատրաստական աշխատանքներ են կատարել զանգվածային անկարգությունները կատարելու համար: «Դատարանին ներկայացվել էր խուզարկության արձանագրությունը, ըստ որի՝ «Հիմնադիր խորհրդարանի» և այլ վայրերում խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փայտյա, մետաղյա ձողեր, թրեր, էլեկտրաշոկ և նմանատիպ առարկաներ: Յուրաքանչյուր նմանատիպ առարկա, հավատացնում եմ ձեզ, ցանկացած անձնավորության բնակարանում հնարավոր է հայտնաբերել: Այսինքն՝ որևիցե տրամաբանական կապ չկա այդ ամբողջը հայտաբերելու և ասելու համար, որ սրանք նախապատրաստական աշխատանքներ էին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ քրեական գործում առկա հաջորդ հիմքն այն է եղել, որ «Հիմնադիր խորհրդարանը» տարբեր եղանակներով՝ ինտերնետային կայքերով, թռուցիկներով տեղեկություններ է տարածել այն մասին, որ իշխանության գործելակերպից դժգոհ է, ու պետք է միջոցառումներ իրականացնեն, որպեսզի իշխանությունը հրաժարական տա.
«Սա խոսքի ազատության իրավունքի մասին է խոսում, և այդպիսի տեղեկություններ հրապարակելը որևիցե կապ չունեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներ կատարելու առումով»:
Փաստաբանն իր ասածն ավելի պարզ դարձնելու համար մի հետաքրքիր օրինակ բերեց. «Եթե Ժիրայր Սէֆիլյանի և իր գործընկերների գործողություններում առկա է 225 հոդվածի հատկանիշները, ապա այս պարագայում ակնհայտորեն պետք է առկա լինի հանցագործության հատկանիշներ Քիմ Քարդաշյանի և մի շարք պաշտոնյաների գործողություններում, որովհետև բոլորս լավ գիտենք՝ Քիմ Քարդաշյանը ով է, ինչ գործունեություն է իրականացնում, և ինչ եկամտաբեր բիզնես է դա: Քիմ Քարդաշյանը եկավ ՀՀ, հանդիպեց մի շարք պաշտոնյաների հետ, բավականին լուսաբանվեց այդ գործողությունները, և այս պարագայում ես կարող եմ հետևություն անել, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ Քիմ Քարդաշյանի հետ եկել են համաձայնության՝ պոռնկությամբ զբաղվելու համար որջեր ստեղծելու հարցում: Կարո՞ղ եմ ես այդպիսի հետևություն անել, իհարկե, կարող եմ»:
Փաստաբանը նկատեց, որ, իշխանությունը՝ ի դեմս քննչական մարմնի և դատական համակարգի, «իշխանության պատվերը կուրորեն կատարող մարմիններ են»:
Մանրամասները՝ տեսանյութում: