Խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից և հին պատահարով հատուցում ստանալու փորձերից արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:
Հուլիսի 3-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 11 շենքի տանիքի ճաղավանդակը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շենքի բնակիչները պահանջել են հանդիպում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ եւ որ իրենց կոնկրետ ժամկետներ ու ծրագրեր ներկայացնեն՝ երբ են շենքի ամրացման աշխատանքները մեկնարկում:
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվայլներով ձմերուկի թունավորումն է եղել:
Ժամը 09:30-ի սահմաններում Չարենցի փողոցում Դերժինսկու անվան դպրոցի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արտաշ Արզումանյանի վարած թիվ 253 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2922L համարանիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Մհեր Խաչատրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 682 UL 65 համարանիշի ավտոմեքենաները:
Քաղաքացիները փակել էին Արմեն Գեւորգյանի մեքենայի ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ մեքենան շարժվի, նրանք պահանջում էին իջնել մեքենայից եւ լսել իրենց խնդիրը:
«Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված աննախադեպ փոթորիկի հետեւանքով փլված տների ու փշրված կտուրների հարցը մինչ կքննարկվի այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «գործի անցավ»»:
Իջևանում ամուսինը խեղդամահ էր արել կնոջը:
Հուլիսի 3-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մեր այն հարցին՝ եթե հանրությունը տեղեկացվեց, պայքարեց, ինչ-որ արդյունք կլինի՞, արվեստաբանն այսպես պատասխանեց. «Եթե բողոքի ձայնը եղավ բարձր, մեծ, լայնածավալ, ես հավատում եմ, որ այդ ճնշումը որոշակի արդյունք կունենա, որովհետև, իմ կարծիքով՝ այսօրվա դրությունը գալիս է նրանից, որ տարբեր պատճառներով հանրության մեծ մասին չի հետաքրքրել այս հարցը: Նրանցից շատերը կարծում էին, որ հին Երևանը կռիսանոց է, շատ լավ է, որ կառուցվել են այսպիսի էլիտար շենքեր, որոնց մեջ մարդիկ խեղդվում են՝ բառիս բուն իմաստով, որովհետև սա հակահումանիստ ճարտարապետություն է»:
«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Ամբաստանյալն ասաց, որ ինքն իր ուցմունքներով զրպարտել է ինքն իրեն: «Երևի Գուանտանամոյի բանտում տենց բաներ չեն լինում,- ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով,- Ես եղել է՝ տկլոր եմ զարթնել քնից, սենց էլի… փալասի պես, գետնին»: Ամբաստանյալն ասաց, որ հնարավոր է՝ դեմքին դիմակ էլ քաշած լինեին, մեջքին «կրակադիլ նկարած լինեին»:
Խտացված գազի սակագինը առաջիկայում կնվազի այդ մասին երեկ կառավարությունում տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ԼՂՀ վարրապետը:
«Այդ պահին Գուգոն մեքենան միացրեց հետընթաց և մեծ արագությամբ սկսեց ընթանալ դեպի ետ: Նույն ժամանակ մեքենայի աջ կողմով բախվեց մայթեզրի սյուներից մեկին, ինչից մենքենան սահելով հայտնվեց ճանապարհի միջմամասում: Ես անմիջապես փախել եմ մեքենայի միջից և վազել եմ մոտակա սարալանջի վրա: Չեմ տեսել, թե որ կողմ վազեց Գուգոն: Այնուհետև թաքնվել եմ սարալանջի թփերի և ծառերի արանքում, իսկ քիչ անց եկան ոստիկանները և ինձ բռնեցին»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:
այգու տնակային ավանի բնակիչները: Նրանք նաև նշել են, որ ավանը ջրասույզ է լինում: Երկու տարի առաջ այդ տարածքով անցնող ջրատար խողովակը վնասվել և մինչ օրս չի նորոգվել:
Ըստ ֆրանսիական «Գալա» պարբերականի՝ Արամ կամ Անդրե Օհանյանի և հեռուստատեսային շոուներում հանդես եկող և մարդասիրական ձեռնարկներին իր մասնակցությունը բերող գեղեցկուհու քաղաքացիական ամուսնությունը կատարվել է Մոնակոյում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս հանրային բողոքն ուղղված է այն քաղաքականության դեմ, որն այսօր կա Հայաստանի քաղաքաշինության ոլորտում. «Ի՞նչ ենք ասում մենք, և հատկապես այս երիտասարդները՝ որ ձեռք մի տվեք մշակութային ժառանգությանը, դրանք հուշարձաններ են, դրանք քաղաքի դեմքն են և կարծում եմ՝ դա այնքան տարրական բան է, որ չհասկանալու ոչինչ չկա, բայց արի ու տես, որ ոչ միայն չեն հասկանում, այլև հակառակը՝ ի հեճուկս դրան գազանավարի քանդում են, իբրև թե նոր տեղ են տեղափոխելու: Մեր փորձը ցույց է տալիս, որ դա ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնել է»:
«Դերենիկի մահվանից արդեն 20 օր է անցել, սակայն մոր վիճակը ոչ մի կերպ չի բարելավվում: Պատկերացրեք՝ որդու գերեզմանին էլ դեռ չի գնացել: Երկու օր առաջ սկսեց քիչ-քիչ քայլել, երեկ նորից վատացավ, տարանք մասիվի հիվանդանոց, որտեղից միանգամից տեղափոխեցին սթրես-կենտրոն, որդու մահվան հետ չի հաշտվում, ահավոր ծանր է տանում: Չգիտենք՝ ինչ կլինի: Անընդհատ որդուն է ուզում, ասում է՝ ես առանց իրեն չեմ կարող ապրել»:
18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:
«Սա հիմա կռիվ է, որ պետք է մենք էլ մեր փաստերը ներկայացնենք, իրենք էլ իրենց մեղադրող հարցերը տան, այսինքն այդ ամբողջ խմորը մի հատ հունցվի, հետո վերջում կերեւա՝ ինչ են պատրաստվում այդ խմորից»,- ասել է նա:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն օրերս երկու հացարտադրողների՝ «Մայակ» ՍՊԸ-ին եւ«Արթուր Պողոսյան» ԱՁ-ին տուգանել է 100 հազարական դրամի չափով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում սովորաբար սնկային թունավորումների թիվն ավելանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տարի, սակայն, այս ցուցանիշն անհամեմատ բարձր եղավ հունիսին:
Այս տարվա մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ՝ 99 միլիոն 426 հազար դրամ ընդհանուր արժեքով: Հենց այս ՍՊԸ-ն է մատակարարել դատախազների համազգեստները: Այդ գնի մեջ ներառում է նաեւ համազգեստի այլ տեսակներ եւ աքսեսուարներ:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին:
Նա միջնորդում է կայացնել արդար դատավճիռ, ինչը, նրա կարծիքով՝ Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է կամ եթե դատարանն այլ կարծիք ունի, առնվազն նշանակել դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ:
Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրերում 1000-ից ավելի դատապարտյալներ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում հացադուլ, ջրադուլ, հարազատներից հանձնուքի ընդունում և ընդհուպ սպառնում են, որ կկարեն իրենց բերանները: