Կեղծ ահազանգ` «Մուրացան» զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ
Հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն