Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայում. 23-ամյա վարորդը մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հուլիսի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ 23-ամյա Աղասի Ավետիսյանը Երևանի Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Վթարի հետևանքով քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս