Ստեփանակերտում տեղի է ունեցել բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին մասնակցել է բարեգործական միջոցներով Ստեփանակերտում կառուցվող՝ բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նոր զբոսայգու հիմնադրումը պահանջված է համարել՝ կարևորելով նրա գեղագիտական և պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար: ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից:

Արարողությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031