Բաժիններ՝

Մթերային խանութն այրվել է , սեփականատերը ՝ վարկերի տակ

Հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 9-ն անց 40-ի սահմաններում սկսվել է այրվել Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի խաչմերուկում գտնվող,մանր գործարար Մարիամ Հակոբյանին պատկանող խանութը: Այն մարվել է հրշեջների կողմից:

Մ. Հակոբյանն օրվա երկրորդ կեսին մեզ զանգահարելով, խնդրեց տեսնել եւ հրապարակել հրդեհի պատճառած վնասները: Ենթադրաբար էլեկտրական հոսանքի պատճառով ամբողջությամբ այրել են խանութի 2 սառնարանները, 2 էլեկտրոնային կշեռքները, օդափոխման սարքը, էլեկտրական սրճաղացը,ծխախոտի տաղավարը, հաշվիչ սարքը, խանութի ապակիները,մթերային խանութի գրեթե բոլոր ապրանքները:

Պատճառված վնասը, Մ. Հակոբյանի գնահատմամբ ,կազմում է ավելի քան 5 միլիոն դրամ: Մ. Հակոբյանը դեպքի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վանուշ Ամիրաղյանը հայտնեց , որ հրդեհի կապակցությամբ հրշեջ տեսչությունը քննություն է կատարում:

Մարիամ Հակոբյանն ասաց , որ ինքը խանութն աշխատեցնելու համար «Ֆինկա» վարկային կազմակերպությունից եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից վերցրած վարկեր ունի: Նա ակնկալում է,որ «ԱԿԲԱ»-ից վերցրած վարկի եւ դրա տոկոսների մարումը, ֆորս մաժորային իրավիճակի հետեւանքով,որոշ ժամանակով կսառեցվի;

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031