Բաժիններ՝

Ուսանողը փայտով մուտք էր գործել լսարան և դասախոսին ուսանողների ներկայությամբ «արա» ասելով հրավիրել էր հաշիվ պարզելու. aravot.am

Ամբիոնի վարիչի նկատմամբ ռեկտորի կողմից թույլ տված մեկ կարգապահական խախտման համար նշանակել էր երկու կարգապահական տույժ Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը, հողորդում է aravot.am-ը: Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հօգուտ համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար Արմեն Մանուկյանի կբռնագանձվի օրենքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Երեք տարի առաջվա համար:Վաղը վերաքննիչ դատարանում նշանակված է հակառակ կողմի բողոքի քննությունը: Ըստ գործի նյութերի, 23.11.2007թ. թիվ 286-2/4 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ա.Մանուկյանի և պատասխանողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչև 31.08.2008թ.:

Աշխատանքային պայմանագրի համաձայն` հայցվորը նշանակվել է համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար: Հայտնել է նաև, որ ռեկտորի հրամանով կողմերի միջև եղած աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է մեկական տարով, մինչև 2012 թվականի փետրվար ամիսը: Հայցվորը հայտնել էր, որ ինքը 2011թ. հոկտեմբերի 14-15 ընթացքում ստոմատոլոգիական ֆակուլտետի երրորդ կուրսի 339 խմբի ուսանող Հովակիմ Բաբլոյանի կողմից դասախոսության ժամանակ դասաժամը խանգարելու և ուսանողին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար, վերջինիս հրավիրվել է դուրս: Սակայն քիչ անց, ուսանողը փայտով մուտք է գործել լսարան և իրեն ուսանողների ներկայությամբ ՙ «արա» ասելով դուրս է հրավիրել հաշիվներ պարզելու: Միջադեպը ուսանողների միջամտությամբ կանխվել էր, դեպքից հետո իրեն հրավիրել են դեկանատ դեպքի մասին բացատրություն տալու համար: Դասախոսը նշել էր, որ ուսանողն ունի վատ առաջադիմություն, նախորդ տարի դուրս է մնացել համալսարանից, ինչպես նաև ազատվել է զինծառայությունից: Դասախոսը ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության և աշխատանքային պայմանագիրը դադարեցվել էր: Ըստ նրա «Վերոնշյալ հրամանով ուսանողի պահվածքը վերագրվել է ինձ, ինչի արդյունքում հրամանի 1-ին կետում հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ 2-րդ կետով լուծվել է կողմերի միջև եղած աշխատանքային պայմանագիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս