Հուլիսի 4-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76 շենքի 16-րդ բնակարանում հայտաբերվել է սնդիկ՝ 0,5լ տարողությամբ շշի մեջ լցված (մոտ 3 կգ):
2012 թ. նոյեմբերի 30-ին՝ առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն:
Քննարկմանը ներկա Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին դուր չեն եկել ֆիլմի քննադատությունները կառավարության հասցեին
Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:
Մի քաղաքացի, ով բնակվում է նշված փողոցի 74 շենքում, իր բնակարանում հայտնաբերել է կասկածելի իր (ըստ տեղեկությունների՝ դա 2 կգ-ից ավելի սնդիկ է) և այն հանձնել է Երևան քաղաքի դատախազությունում ծառայություն կատարող ոստիկաններին:
Ես քեզ արդեն բացատրեցի, դու հեռանկարային անձնավորություն ես, քո փորձով, գիտելիքներով, քո էս` գնալ Եվրոպա սովորելով և այլն, պետության համար հեռանկարային կարաս լինես ու մենք ուզում ենք, որ դու լինես:
Հայկական կողմը կտրականապես հերքում է ադրբեջանցի զինվորների վիրավորվելու գործում իր մասնակցությունը:
Սպանել էր հարազատ եղբորը:
Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով:
Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ` սպանությունների կիզակետում:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-ին կմ) «Օպել» մակնիշի 34 OR 156 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել դաշտը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Ստորագրահավաքին այսօրվա դրությամբ online ձևաչափով միացել են մոտ 2000 անձ և մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնություններ՝ այդ թվում Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, Լոս Անջելեսի Գեոքաղաքական ակումբը, Հայկական Միություն հասարակական կազմակերպությունը, մի շարք համայնքի պատվավոր անդամներ, հասարակ քաղաքացիներ և այլոք:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
«Ցանկացած թանկացում բեռ է բնակչության համար, բայց եթե ուզում ենք կայուն էլեկտրամատակարարում ունենալ, պետք է գնանք այդ քայլին, այլընտրանքը հովհարային անջատումներն են»,-ասաց նա։
Հանցագործությունը կատարել էր… հանցագործության մասին հաղորդում տվողը:
Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:
«Մենք մեր լավ աշխատանքով փորձում ենք, նկատի ունեմ կառավարությունը, նախագահի ուսերից բեռ վերցնել, նախագահի համար դա լավ գնահատական է, և համոզված եմ, որ նրա համար լավ նվերն այն կլինի, որ կառավարությունը շատ լավ աշխատի»։
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ և վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել:
Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Հուլիսի 2-ին Ալավերդու քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովը նիստ էր գումարել՝ հունիսի 20-ին Ալավերդու Հաղթանակի հուշարձանի տարածքում ապօրինաբար բաց թողնված անասունների տիրոջը վարչական տույժի ենթարկելու համար:
«Կանգնեք հրապարակում և նայեք՝ Թամանայնի թողած շենքերի հետևում ինչեր են կանգած: Եթե որևէ ճարտարապետ կասի, որ դա սիրուն է, ես իրեն կհամարեմ իմ թշնամին: Հա, քիչ ենք պայքարում: Կանգնեք, օգնեք շատ պայքարենք: Մեր Պրոսպեկտի շուկայի համար էրեխեքը կռիվ տվեցին, ծեծվեցին, ոստիկանություն ընկան: Կողքներին էի՞ք: Մի հատ ճարտարապետ կա՞ր»:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»:
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օրերս Դիլիջանի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
«Ես կբերեմ փաստեր, որ խախտումներն իրականացվում են հենց իշխանությունների՝ քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կողմից»,- այսօր Աֆրիկյանների շենքի պահպանման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա իր ասածը հիմնավորելու համար կարդաց 2006 թվականին ՀՀ դատախազության կողմից կազմված նամակը, որն ուղղված է եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
Երեկ ԼՂՀ վարչապետը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռնարկատերերի հետ, որի ընթացքում վերջիներս բարձրացրել են այնպիսի հարցեր, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքին, սակայն ըստ էության դրանք այն խնդիրներն են, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներից շատերին։
Հուլիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց թիվ 13 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 45-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
«Հիմա տարբեր պիտակավորումներ կարելի է տալ՝ ակումբ էր, պոռնկատուն էր, թե չգիտեմ՝ ինչ է: Դա մի ընտանիքի հուշ էր, որը քաղաքին խմելու ջուր է պարգևել, և մենք փոխանակ այդ տունը պահպանենք, ցուցատախտակ կպցնենք՝ ովքեր են այդ մարդիկ եղել, մենք ապամոնտաժում ենք, մենք մեր հիշողությունը ապամոնտաժում ենք, ժողովուրդ: Ես և՛ փողոցում եմ կռիվ տվել, և՛ պատկան մարմինների հետ, և՛ ներդրողի հետ եմ հանդիպել, փորձել եմ համոզել, որ ուրիշ տարբերակ անենք, որովհետև ներդրողներին ճիշտ չի բացատրվում, թե այդ շենքերի արժեքն ինչի մեջ է: Ուղղակի ձևակերպվում է որպես փտած կռիսանոց, իսկ ո՞ւմ պատճառով են կռիսանոց դառնում այդ շենքերը, եթե ոչ մի ներդրում չի արվում: Անտեր են այս շենքերը»:
Հուլիսի 3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-7-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: