Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վրդովված են Գյումրիի միջադեպից. BRAVO.am

Քիմ Քարդաշյանը երեկ` ապրիլի 11-ին, ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քրոջ` Քլոեի հետ այցելել է Գյումրի, որտեղ եւս նկարահանումներ են իրականացվել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի-շոուի համար:

Հանրահայտ հյուրերը նախ այցելել են Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցի, որտեղ երկար մնալ նրանց չի հաջողվել: Տեղի մամուլում լուրեր տարածվեցին, որ Քարդաշյանների եւ Քանյե Ուեսթի եկեղեցի մտնելուց հետո նրանց ուղեկցող անվտանգության աշխատակիցներն արգելել են մարդկանց ներս մտնել, ինչը զայրացրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ով հրահանգել է չփակել մարդկանց մուտքը եկեղեցի:

BRAVO.am-ին հաջողվել է պարզել Քարդաշյանների վերաբերմունքը միջադեպին: Եկեղեցում բարձրացված աղմուկից վիրավորվել են ինչպես Քիմն ու Քլոեն, այնպես էլ ռեփեր Քանյե Ուեսթը: Քանի որ եկեղեցին բազմամարդ էր եւ հնարավոր բոլոր մուտքերից շարունակվում էր մարդկանց հոսքը, որոնց նպատակը հենց հյուրերին տեսնելն էր, խնդիրներ են առաջացել վերջիններիս համար ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ խոչընդոտներ են ստեղվծել նախատեսված նկարահանումներն իրականացնելու համար:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս