Բաժիններ՝

Սնանկացած գործարարը բնակության հիմնական վայր չունի, ապրում է վարձով. ԳԱԼԱ

Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անգամ բնակության հիմնական վայր չունի: Գործարարն ապրում է վարձով: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը: Նա նշեց, որ գործը կարծես թե մտել է փակուղի, որովհետեւ որեւէ նորություն չկա, եւ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, ամեն դեպքում իրեն որեւէ ինֆորմացիա հայտնի չէ:

Հիշեցնենք՝ Փայլակ Հայրապետյանն այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլէկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:

Գործարարն այսպիսով ճանաչվել էր տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում: Հիմա Հայրապետյանը հայտնվել է անորոշ վիճակում: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ է լինելու: Այս անորոշությունը բոլորդ էլ գիտեք որտեղից է գալիս»,- ասաց նա: Սնանկացած գործարարի՝ Սերժ Սարգսյանին, Գեւորգ Կոստանյանին, ՀՔԾ պետին ուղղված նամակները մնացել են անպատասխան: Ըստ Փ.Հայրապետյանի՝ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր փաստաբանի հետ, սակայն նա եւս որեւէ հստակ ինֆորմացիա չունի եւ հորդորել է իր պաշտպանյալին սպասել:

«Տեսնենք ինչ կլինի, վերեւ Աստված կա: Մի քանի անգամ զանգ եմ տվել քննիչին, ասում է՝ քննություն ենք կատարում, ուրիշին ենք քննում, որ պետք լինի, կկանչենք»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս