73-ամյա Գառնիկ Սահակյանը նախքան պատերազմը աշխատում էր Այգեպարի օդանավակայանում: Ժամանակին այստեղից «Յակ»-երը թռչում էին Երևան ու Բաքու:
Երևանում hուլիսի 6-10-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը:
Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը:
Ժամը 18.05-ին ՀՀ ԱԻՆ «ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.07-ից մինչև 16.15-ն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ (մոտ 30 մմ):
Ընդհանուր առմամբ` վարձավճարի 50 տոկոս զեղչից օգտվող ծնողն ամեն ամիս մանկապարտեզի հաշվեհամարին մուծում է սահմանված վարձավճարից 3000 դրամով պակաս գումար:
Ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տանն օձ է նկատվել:
Երևանի բնակիչ, 48-ամյա Լ.Խաչատրյանը, ով ներկայացել է Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղաքացիներից խոշոր գումարներ է հափշտակել՝ դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում հերթագրվելու ու բնակարան տրամադրելու պատարվակով:
Ժամը 16.50-ին ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Սևանա լճում՝ առաջին հանրային լողափից մոտ 2 մետր հեռավորության վրա, նկատել են, որ ուժեղ ալիքի պատճառով երկու քաղաքացի դժվարանում են ափ դուրս գալ:
Ալավերդու պետական քոլեջի այս տարվա շրջանավարտները միջին մասնագիտական կրթություն են ստացել քոլեջի 3 բաժիններում:
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ կապված Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իմ գործունեության հետ, հարկ եմ համարում նշել, որ քաղաքական թիմը, որի անդամ եմ եւ որտեղ մասնակցում եմ քաղաքական որոշումների կայացմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն է:
Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:
ABBYY FineReader ծրագիրն այսուհետ հնարավորություն կտա վերծանել բժիշկների ձեռագիրը: FineReader-ի օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ինքնուրույն վերծանել բժիշկների գրած դեղատոմսերը: Անհրաժեշտ է միայն սքանավորել գրածը և ծրագիրը կճանաչի ձեռագիրը: Այս ծրագրում հատկապես լավ է մշակված արաբերեն տեքստերի վերարտադրման գործառույթը
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Աբրահամը մոր հետ բնակվել է վերջինիս պատկանող բնակարանում և այն աճուրդով վաճառելու նպատակով մորից պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր:
ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից:
Վերջին տարիներին այգու տնօրինությունը խիստ որոշում է կայացրել, որ կենդանիներին պետք է կերակրել միայն այգում վաճառվող կերերով: Կերի մեկ տուփն արժե 400 դրամ, կան թռչունների, եղնիկների, արջերի համար նախատեսված կերեր, որոնց բաղադրությունը հետևյալն է` մի քանի կտոր բազուկ, կաղամբի մի քանի փոքրիկ շերտեր, ճակնդեղի կտորներ, ցորենի թեփ, ցորենի ալյուր, վարսակ, չոր հաց:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 9-ն անց 40-ի սահմաններում սկսվել է այրվել Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի խաչմերուկում գտնվող,մանր գործարար Մարիամ Հակոբյանին պատկանող խանութը: Այն մարվել է հրշեջների կողմից:
Տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել հարակից ձորակը (մոտ 40 մ) և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Երևանի Մանանդյան փողոցում այրվել է 80 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 30 քմ խոտածածկ տարածք:
Կատարվել է տարահանում, որը ժամը 20.57-ին դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Ոստիկանության և ՀՆՓԱԻԿ-ի ինեժեներասակրավորային խմբի հետ համատեղ իրականացվել է շենքի տարածքի հետախուզում, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ առաջին ատյանի դատարանում դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի` ընդունելով մեղադրանքը՝ տուժող Արտակ Բայադյանին միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու մասով:
Երբ կինը դիմադրել է, ինքը՝ բարկանալով դրանից, սկսել է ավելի ուժեղ հարվածել։ Այդ ժամանակ վերցրել է պատշգամբում դրված փոցխը և սկսել դրա փայտե հատվածով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին։ Շուտով, տեսնելով, որ կինն այլևս չի դիմադրում և չի շարժվում, գրկել է նրան, տարել տուն, պառկեցրել թախտի վրա։ Այդ ժամանակ կինը սկսել է մի կերպ խոսել և խնդրել է կանչել իր քրոջը, սակայն ինքը գնացել է ննջասենյակ և քնել։
Եթե մեր համաքաղաքացիները նեղացած են մեզնից կամ ինչ-ինչ հանգամանքներից և ցանկանում են փոխել իրենց բնակության վայրը, Աստված նրանց հետ: Իսկ ովքեր նախընտրում են, այդուհանդերձ, կյանքը ապրել այնտեղ, որտեղ ծնվել են, որտեղ ապրում են մարդիկ, որոնց հետ ունեն ընդհանուր հիշողություններ, դա ևս կյանքը ապրելու հրաշալի տարբերակ է:
Իսկ ո՞վ ասաց, որ հանկարծ չի գալու մի պահ, որ նա նստելու ու սկսելու է պատմել, թե որն ինչպես է արել, այդ գումարներից յուրաքանչյուրը որտեղ է իրացրել: Ի վերջո, խոսքը 12 մլն դոլարի մասին է: Այդ գումարները նրա ձեռքով են գնացել, օֆշոր են մտել և շրջանառություն կատարել՝ եկել են Հայաստան, Հայաստանում դարձել ձուլակտոր ոսկիներ, Հայաստանում դարձել է գումարներ, նորից այդ նույն մարդու ձեռքով գնացել ինչ-որ տեղեր: Այս պարզաբանումները պետք է տա, չէ՞: Ի դեպ, ասեմ, որ դրանք եղել են Փայլակ Հայրապետյանի գումարները:
Երևանում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին: