«Տեսա հայրիկիս ձեռնաշղթաներով… վատ զգացի, նրա հետ վարվում էին ոնց որ հանցագործի հետ». ԳԱԼԱ
«Այս իշխանությունների գործելաոճը միայն զզվանք ու նողկանք է առաջացնում, ուրիշ ոչինչ… մեկ-մեկ էլ ափսոսանքի զգացում ունեմ, որ ազատամարտիկները հիմա կալանավորված են, ու ժողովրդի համար սա ոչ մի բան է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀԽ-ի պատգամավոր, ձերբակալված Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը:
«Իմ հայրիկը նաեւ հացադուլում էր, որը խիստ վտանգավոր է իր առողջության համար: Նախ առաջինը, որ պատերազմի տարիներին նա կոնտուզիա է ստացել, երկրորդ՝ ինքը ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ երկարատեւ հացադուլը նրա առողջությանը վտանգավոր է»:
Ասպրամ Մանուկյանն ասում է, որ առաջին անգամ իր մտքում մեղադրել է հորը, որ իր առողջությունն ու կյանքը ներդրել է հայրենիքի ազատագրման համար, որը ցավոք չի գնահատվում.
«Ես տեսա իմ հորը ձեռնաշղթաներով… ազատամարտիկների, մտավորականի հետ նման կերպ վարվել չի կարելի, ու ես շատ վատ զգացի, երբ հայրիկի հետ վարվում էին ոնց որ հանցագործի հետ: Շատ տհաճ էր այդ վիճակը, ահավոր էր, ու չգիտեմ նույնիսկ ինչպես նկարագրեմ այդ վիճակը: Առաջին հերթին ժողովրդի համար եմ ցավում, որ ազգային հերոսներին ձերբակալում են, իրենք ոչ մի բան…»:
Ասպրամ Մանուկյանն ասում է, որ հորից լսել է, որ իրեն երկու անգամ բանտարկել են Բերձորում պատերազմի սկզբին, երբ դեռ չէին ազատագրել հայոց հողերը, իսկ երրորդ անգամ՝ Երեւանում:
«Եթե ուզում են փորձել իրենց հերոսների դիմադրությունը, նրանք ուժեղ են: Այն ժամանակ էլ հորս կտտանքների են ենթարկել, եղունգներն են քաշել, բանտ է նստել 80 կգ-ով, 40 կգ-ով դուրս է եկել, բայց էլի մնացել է անդրդվելի, հերոս»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: