Բաժիններ՝

Սերժ Թանկյանն իր հիացմունքն է արտահայտել Հռոմի պապի ուղղախոսության առթիվ

Ճանաչված ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանկյանն անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին` իր հիացմունքն է արտահայտել Հռոմի Ֆրանցիկոս պապի ուղղախոսության առթիվ:

«Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը ավելի բարձր պաշտոնի անցնելուց հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը:

Ֆրանցիսկոս պապը պատարագի ընթացքում նշել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: « Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել էր Հռոմի Ֆրանցիկոս պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս