Բաժիններ՝

Վթար Կարճաղբյուրի մոտ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 12-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող զինվորական կորպուսի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս – Մարտունի հատվածի 11-րդ կմ-ում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34CZ415 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ա., ծնվ.1979թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ֆ.Ա.-ը, ուղևորներ Ի. Հ.-ը (ծնվ.1986թ.) և Ա. Բ.-ը (ծնվ.1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ի.Հ.-ինը և Ա.Բ.-ինը` միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն      

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս