Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այս պահին աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է:
Այս տարի միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 12 500 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է շուրջ 1500-ով:
168.am-ի՝ քաղաքացիների հետ կատարած հարցումերը ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի զարմացրել նրանց: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ «այս թանկացումները բնական են, քանի որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից»:
Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատարանում գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքում տեսանկարահանող սարքերով համալված խաչմերուկների թիվը 80 է։ Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է այդ խաչմերուկների ամբողջական ցանկը։
Պետական և համայնքային ծառայողները, պետական և համայնքային հիմնարկների, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի աշխատողները, 01.07.2014թ-ից հետո աշխատանքային շուկա մուտք գործողները նման որոշում չեն կարող կայացնել:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Ցավոք սրտի, ակցիաներում գլխաքանակով է ամեն ինչ որոշվում, եթե քսան հոգի մարդ է հավաքվում, երկու հարյուր ոստիկան են բերում, և հարցը լուծվում է ուժով: Փաստաթուղթ ես բերում, որ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել քանդել՝ կոպեկ չարժե, փաստաթուղթ ես բերում, որ Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել՝ ոչ մեկին դա պետք չէ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչքան մարդիկ էին գալիս Ռոբիկի հետ, գիշերում մեր տանը, իսկ վաղ առավոտյան գնում «գործի»: Հիշում եմ, նոյեմբերյան մի ցուրտ, խոնավ օր էր: Ես տեֆտելի էի սարքել, մի մեծ կաթսա, գիտեի, որ Ռոբիկը երբեք մենակ չի գալիս: Ուշ երեկոյան նրանք եկան. տասնմեկ թրջված, մրսած, ցեխի մեջ կորած հոգի….Վառարանի վրա տաք ջուր կար, նրանք հերթով լվացվեցին, փոխվեցին, հագան չոր ու տաք շորեր եւ նստեցին ընթրիքի….Ես իմ կյանքում երբեք այդքան գովասանքներ չէի լսել….Ինչ օրեր ենք ապրել….»։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմը՝ օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից»:
«Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»»։
Սահմանամերձ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանից տեղեկացանք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Պառավաքարի դաշտերում աշխատող գյուղացիների վրա:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում վառելիքատար բեռնատարը թեքվել է դեպի Մեղրի գետը, առկա է վառելիքի արտահոսք, ինչպես նաև՝ ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Աշխարհի 7 հազար լեզուների կեսից ավելին չեն կարողանում ընդլայնել իրենց ներկայությունը կիբերտարածքում, այդ իսկ պատճառով այդ լեզուներին թվային անհետացում է սպառնում: Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի` այդ լեզուները պահպանելու համար»,-արձանագրվել է գիտաժողովում:
Հարվարդի համալսարան սոցիոլոգները անսովոր ուսումնասիրություն են արել՝ պարզելով, թե ֆեյսբուքում սոցիալական ցանցերում տեղադրվող լուսանկարներից որո՞նք ավելի շատ ազդում այլ օգտատերերի նյարդերի վրա։
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Գրոզնիում ձերբակալվել է 48-ամյա «օրենքով գող» Ազիզ Սատուկաևը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Քանի որ Բատուկաևը Ռուսաստանի քաղաքացիություն չունի, առաջիկայում նրան կարտահանձնեն Ղրղզստանի իշխանություններին։
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև երիտասարդ կինը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով Երևանի «Տակո-Մակո» մեքսիկական ռեստորանում որպես բարմեն, նպատակ ունենալով գումար վաստակել, նույն ռեստորանի նախկին աշխատակցի միջոցով ծանոթանալով վերջինիս ընկերոջ հետ (խոսքը գործով երկու ամբաստանյալների մասին է), նրանցից տեղեկացել է, որ ունեն բանկային քարտեր կեղծելու համար նախատեսված հատուկ սարք և նպատակադրվել են գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող վճարային փաստաթղթեր հանդիսացող՝ բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ակնկալելով կեղծված քարտերի իրացումից վերջիններիցս ստանալ խոշոր գումարներ, համաձայնել է նրանց առաջարկին և խոստացել աջակցել՝ ռեստորանի հաճախորդներին պատկանող բանկային քարտերից տվյալները հատուկ սարքի միջոցով գրառելու և նրանց փոխանցելու եղանակով:
Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության աջակցությամբ այս տարի ֆերոմոնային թակարդների կիրառմամբ իրականացնում է փորձնական միջոցառումներ ցեցի դեմ պայքարի ուղղությամբ:
Ստեվիան, այլ կերպ ասած մեղրախոտը, բազմամյա մշտադալար թուփ է, որի տերևները շաքարից քաղցր են 10-15 անգամ։
Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արեն Ծ.-ն:
Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:
«Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը:
Գյումրու տնակային ավաններում կյանքը ծանր է`առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների վիճակը:
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել:
«Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի առաջարկով եկա Արցախ, սկսեցի դասավանդել նույն դպրոցում։ Որպեսզի ազգագրական պարի շարժ սկսվի՝ իմ մի քանի ընկերների հետ կարճ ժամանակահատվածում ստեղծեցինք պարի խումբ եւ մեզ հռչակեցինք «Արցախ ազգային պարի նախաձեռնություն»: