25-ամյա երիտասարդը կենտրոնական փողոցում ծեծել է կնոջը. «Փաստինֆո»
Երիտասարդ զույգի ամուսնալուծությունն անգամ չի փրկել կնոջը ընտանեկան բռնություններից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` երիտասարդ կինը շարունակում է բռնության ենթարկվել նախկին ամուսնու կողմից:
Ընդ որում` երիտասարդ ամուսինը չի խորշել կնոջ նկատմամբ բռնություն գործադրել անգամ հրապարակային վայրերում, օրինակ` փողոցում: Նման մի դեպք գրանցվել է հենց Քաղսի համայնքի կենտրոնական փողոցում. 25-ամյա ամուսինը ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել կնոջը` դիտավորությամբ պատճառելով քունքային շրջանի արյունազեղման, այտի, պարանոցի շրջանի քերծվածքներ գանգուղեղային տրավմայի ձևով, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս ՝ առողջության կարճատև քայքայումով:
Ամուսնալուծությունից հետո զույգի միջեւ տարաձայնությունները չեն ավարտվել, եւ կինը խուսափել է նրան տեսնելուց: Ընդհարման վերջին դրվագը գրանցվել է 2015 թվականի հունվարի 26-ին, երբ գնացել է նախկին կնոջ տուն` երեխային տեսակցելու:մարմնական վնասվածքներ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: