Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից և հանդիպեց երկրպագուներին
                                    Քիմ Քարդաշյանը դուրս եկավ «Մարիոթ» հյուրանոցից եւ հանդիպեց հավաքված երկրպագուներին։34-ամյա աստղը ինքնագրեր բաժանեց նրանց։ Երկրպագուների հետ շփվելուց եւ լուսանկարվելուց հետո Քիմը նորից ներս մտավ հյուրանոց։
Համաձայն մեր տեղեկությունների՝ Քիմն այսօր մտադիր է շոփինգի գնալ։
Մեկ ժամ առաջ «Մարիոթ» հյուրանոց էր գնացել պարուհի VARDA-ն։ Նրա ձեռքին փաթեթ կար, եւ ըստ մեր տեղեկությունների՝ նա կրկին լողազգեստներ է բերել Քիմ Քարդաշյանի համար։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    