«Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ, ինչ բան, գիտեք նրանց տղան՝ Արմենը, ինչ խելոք էր, նա ընկերներ անգամ չէր տանում, բերում իրենց տուն»:
Երբեք նրանք մեզ չեն խաբել: Ես անձամբ Սամարայից եմ, և իմ մայրիկն այնտեղից անընդհատ գումար էր փոխանցում իմ հառախոսահամարին: Ազգությամբ հայ մի տղամարդ հետաքրքրվել էր, թե մայրիկս ում է այդքան հաճախ գումար փոխանցում: Իմանալով, որ ես Գյումրիում եմ ծառայում, նա իր օգնությունն էր առաջարկել: Նա բարեկամների օգնությամբ ինձ ծանրոցներ էր ուղարկում:
Երևանում, հունվարի 21-ին, թալանել են դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը, որը գտնվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում:
«Դիմակները թաքցնում են մի խումբ կանանց դեմքը։ Զինարվեստին տիրապետող այդ կանայք ծառայում են ՀՀ-ի զինված ուժերի հատուկ դիպուկարների խմբում: Նույնիսկ նրանց հարազատներից շատերը չգիտեն այդ մասին. ծառայությունը գաղտնի է»,- այս ռեժորտաժը կին դիպուկահարների մասին դեռևս 2013թ. պատրաստել է «Ա1+»-ը:
Այն, որ ադրբեջանական կողմն արդեն չորս ամիս է՝ իր կորուստների մասին պաշտոնական և փորձագիտական տեղեկատվության հոսքն արգելափակել է, միայն առաջին հայացքից կարող է իրենց օգտին լինել՝ իբր թե տպավորություն ստեղծելով, որ այնտեղ տերմինատորներ են, և կորուստներ չկան
«Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում ՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում»,- ասել է Հրանտ Եղիազարյանը, ով կողմ է, որպեսզի ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից, ինչպես շատ ուրիշ երկրներում է արվում:
Ադրբեջանական կողմը ունի երեք, հայկական կողմը՝ երկու զոհ, փոխանցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և ավտոմեքենաների սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:
«Մասնավորապես՝ տպավորություն է, որ և՛ այդ զինվորի ծառայության վայրում՝ ռազմաբազայում, և՛ ամբողջ Գյումրիում կարծես բոլորը լեթարգիական քուն էին մտել այդ օրը, քանի որ ոչ ոք չի նկատել, թե նա ինչպես է դուրս եկել ռազմաբազայից, ինչպես է քայլել քաղաքով: Ոչ էլ նկատել են, թե ինչպես է նա կոտրել Ավետիսյանների տան դռան ապակին, ապա նաև կրակոցները: Ոչ ոք, ոչ մի շունչ չի տեսել ու չի լսել այդ օրվա դեպքերը: Դա հավատալու չէ»:
Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է: Արտահայտելով իր ցավակցությունները տեղի ունեցած արյունալի իրադարձության կապակցությամբ՝ Բոժկոն ասում է՝ «Ցավդ տանեմ»:
Ավետիսյանների տունը այս պահին շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:
Քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ես արդեն չգիտեմ՝ ինչ ձևով խոսեմ մարդկանց հետ, որ այս խաչը ես տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ես զարմանում եմ. էլ ի՞նչ կարելի էր անել: Գումար տրվեց, բողոքում եք՝ բողոքեք, դատարանը գումարը բավարարի, դա էլ ենք համաձայն: Ուզում եք նստե՞նք, դա էլ եմ նստում, տո իմ համար էլ եմ նստում, քո համար էլ եմ նստում: Հա: էլ ի՞նչ եք ուզում: Ի՞նչ եք ուզում: Ես էլ չեմ հասկանում»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցներ են ձեռնարկվել պայմանագրային պարտականությունները չկատարող ընկերությունների նկատմամբ պայմանագրով նախատեսված պատժամիջոցները կիրառելու՝ պայմանագրերը միակողմանի լուծելու, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները գանձելու ուղղությամբ:
«Համենայնդեպս իրանց ընտանիքը թշնամի չուներ, իրանց քրտինքով աշխատող մարդիկ, փող չունեին, որ էդ փողի համար անեին, խելոք, անշառ: Սերոժի մականունը Շանթիկ էր, ասի՝ ի՞նչղ ես Շանթիկ ջան, դեպքից 5 օր առաջ, ասավ՝ յոլա էլի, փող ունենային, էս խանութը 11 հազար դրամ պարտք կունենայի՞ն: Եսիմ ով է կանգնած էս ամենի հետեւում, թող դրան գտնեն»:
Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Բ.-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դտարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության տեղի ունեցված ավտովթարի գործի քննության ընթացքում ռեպլիկով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը: Նա ասաց, որ մի ամբողջ տարի տևած դատավարության արդյունքում միջնորդվեց 6 ու կես տարվա ազատարզկման դատապարտել Վարդան Պետրոսյանին՝ «չնայած մեղադրյալը խլեց երկու 16-ամյա լուսավոր տղաների կյանք, որոնք զոհ դարձան անպատասխանատու մարդ արարածի, որը զվարճացած, […]
Ես ընդամենը ցանկացա ասել այդ մարդկանց, որ ես էլ գիտեմ այդ մասին, ես ինքս առաջինն եմ, իմ հայտարարության մեջ ասել որ, հնարավոր է, վարքագծի, էթիկայի կանոններ խախտած լինեմ: Ընդամենը կարելի էր զանգել, հարցնել, թե ինչու ես այդպիսի բան արել, հետո նոր քննադատությունների անցնել: Դա էր ամբողջ խնդիրը:
Դերասանը նշել է, որ հիմնականում կասկածում է տարածքի թմրամոլներին և հարբեցողներին, իսկ վերջին 20 տարիներին նման դեպք տեղի չէր ունեցել: Վերջին անգամ կողոպտել էին նրա արհեստանոցը, ինչն ինքը նկատել է պատերազմից վերադառնալուց հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն:
«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկրողների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Մենք հակված չէինք իրավիճակը սրելուն, քանի որ բոլորիս պահանջը մեկն էր եւ այն արդարացի էր: Ցավոք, մեր ուզածը կիսատ իրականացավ: Մենք նույնիսկ չհասցրեցինք լսել գլխավոր դատախազի խոսքը: Վերջնական տեսքի բերելու համար պետք է բոլորիս հորդորեմ՝ զուսպ մնալ, սպասել հարցի վերջնական կայացմանը՝ քննարկումից հետո:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:
Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն:
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:
Ռուսասատանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:
Մի խումբ լրագրողներ այս պահին հավաքվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության առջեւ՝ պահանջելով նախարար Էդվարդ Նալբանդյանից, որպեսզի նա տեղեկություն տրամադրի՝ ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն սահմանային այս լարված իրավիճակում: Սակայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին ասել է, թե կարող է ինքն անձամբ զրուցել լրագրողների հետ՝ ոչինչ չհրապարակելու պայմանով:
«Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»: