Երևանում բնակարանի հատակին հայտնաբերվել է բնակչի դին
                                    Ապրիլի 16-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերել Վ. Կ.-ի (ծնվ.1934 թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    