2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, քննության առնվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախնական կալանք կրող Հրաչյա Գևորգյանի բողոքը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այսօր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առընչությամբ:
«Պատասխան չկա, հստակեցնենք, որ 26-ը այն ամսաթիվն է, որը դրվել է Եվրոպական դատարանի կողմից, այսօր մենք չունենք որևէ լուր, բոլորովին այլ է, որ մենք պետք է նորից դիմենք, զուտ վիճակն իմանալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Կ. Պետրոսյանի դիակի վերդարձման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ, որոնց մասնակիցները ժամանել էին Երեւանից, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից, Բաքվից, Ղազախի եւ Թովուզի շրջաններից:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից)` ափից մոտ 5մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:
«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Շանթ Հարությունյանի մասին: Ինչպես հայտնի է, Կոլումբիայի համալսարանում հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:
Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է IFTM Top- Resa -2014 ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:
Ռ.Ջաղինյանը նշեց, որ ՀՀԸ-ում փոփոխություններ անելու համար և եթե դա բյուջեով չի նախատեսված, հարկավոր են տեխնիկական միջոցներ և շենքերի ու շինությունների կապիտալ նորոգում. «Դրա համար պետք է ինչ-որ մի ձևի կապիտալ գտնել: Գովազդը, որ դուրս է եկել ՀՀԸ-ից, մենք մեր աշխատանքի շնորհիվ կփորձենք փակել պարտքը: Կարող ենք առավել մանրամասն բիզնես պլանը ներկայացնել»:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Շանթ Հարությունյանի և մյուների գործով դատական նիստը: Դատարանում այսօր ճառով պետք է հանդես գային քրեական գործով ամբաստանյալների պաշտպանյալները: Դատարանում ամբաստայաներին դիմավորեցին ծափերով և «հերոսներ» վանկարկումներով:
ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նրանք փակել են Շահումյան- Վարդանանց հրապարակ, Շահումյան-Հաղթանակի պողոտա ավտոկայան տանող բոլոր ճանապարհներն ու պահանջել Գյումրուց ԱԺ պատգամավորներ ընտրված հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը: Տարածքում նաև եղել են ՀԱԿ-ի անդամները:
Ուսանողից 40 հազար դրամ պահանջած դասախոս Նունե Գյոկչյանի վերաբերյալ դատախազություն է դիմել անձամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հ
«Հեռավոր գյուղում բժշկական ծառայության խնդիր ունենալու պայմաններում՝ երբեմն սոցիալական դժվարություններով, ու, հանկարծ, գյուղ, իր ոտքով բժիշկ է գալիս, հնարավորություն ունի իրենց օգնելու, ու մարդիկ շատ առողջ ձեւով օգտվում էին այդ հնարավորությունից: Հաճախ դիմում էին այս կամ այն զուտ բժշկական հարցերով, բայց դա նաեւ տեղափոխվում էր այլ դաշտ՝ ինձ էլ հետաքրքիր էր նրանց հոգեբանությունը, սիրով լսում էի ու նաեւ փորձում էի նրանց ճանաչել»:
Մելիքգյուղի բնակիչների և «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջև թեթև ընդհարում է տեղի ունեցել։ Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի։ Սակայն բնակիչները նրանց չեն լսել և փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին:
Այդ գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից, երբ մարզպետ Արամ Հարությունյանը վայելում էր իր արձակուրդը Եվրոպայում, մինչև Հայաստանում «անցներ վտանգը»։
Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ:
Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:
Բողոքի ցույցի մասնակիցները շարունակում են պահանջել, որպեսզի Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ գյումրեցի պատգամավորները:
Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակաւևության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշուտ Մարդյանը։
Ըստ Կենտրոնական բանկի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով։
Ադրբեջանից վերադարձած,Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Կողբ գյուղում,քրոջ՝ Քնարիկի տանը: Սարգիսն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել :
Ի՞նչ է ենթադրում շրջանառության հարկի մասին օրենքը. ի՞նչ պահանջներ է այն ներկայացնում վաճառականին, որո՞նք են օրենքի դրական կամ բացասական կողմերը:
«Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն եւ կառուցողական աշխատանքս հետայսու եւս կշարունակվի»։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Վրացական փողոցի թիվ 21/1 շենքի 12-րդ բնակարանի (4-րդ հարկ) պատշգամբը 5-րդ հարկում (թիվ 15 բնակարան) կառուցված շինության ծանրությունից ճկվել է, կա փլուզվելու վտանգ:
Մի օր ամուսնու առաջարկով զբոսնելու նպատակով գնացել է այգի, այնտեղ քայլելու ժամանակ ամուսինը պատմել է, որ համացանցում ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել խմբակային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ, որ տղամարդը վճարելու է դրա դիմաց: Ինքն հանկարծակիի է եկել և հրաժարվել, սակայն ամուսինն ասել է, որ դրանով առավել կամրապնդվի իրենց միջև եղած փոխադարձ սերը, միաժամանակ հավաստիացրել է, որ այն եզակի կլինի: