
Շանթ Հարությունյանին և մյուսներին դիմավորեցին ծափերով և «հերոսներ» վանկարկումներով

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Շանթ Հարությունյանի և մյուների գործով դատական նիստը: Դատարանում այսօր ճառով պետք է հանդես գային քրեական գործով ամբաստանյալների պաշտպանյալները: Դատարանում ամբաստայաներին դիմավորեցին ծափերով և «հերոսներ» վանկարկումներով:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել՝ նշելով, որ ինքը ֆինանսական միջոցներ չունի: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: