
«ՄԱԿ-ը դատապարտում է Կարեն Պետրոսյանի դիակը չվերադարձնելը և փորձում է պատասխանը ստանալ Ադրբեջանից»

«Պատասխան չկա, հստակեցնենք, որ 26-ը այն ամսաթիվն է, որը դրվել է Եվրոպական դատարանի կողմից, այսօր մենք չունենք որևէ լուր, բոլորովին այլ է, որ մենք պետք է նորից դիմենք, զուտ վիճակն իմանալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Կ. Պետրոսյանի դիակի վերդարձման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պետք է մինչև սեպտեմբերի 26-ը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին պատասխան տար, թե երբ է վերադարձնելու գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին կամ վերադարձնելու է, թե ոչ:
Լ.Ալավերդյանն ասաց, որ այնուամենայնիվ, կա մեկ այլ արձագանք այդ խնդրի հետ կապված. «Նույն հարցով մի քանի կազմակերպություններով դիմել էինք ՄԱԿ-ի այլ մարմիններին և ստացել ենք արձագանքը, որ իրենք դատապարտում են և փորձում են պատասխանը ստանալ Ադրբեջանից: Մենք հասկանում ենք, որ այս աշխարհաքաղաքական ֆոնի վրա, ոչ միայն տնտեսական այլև շատ ընդլայնված շահերի ներքո, կարծես, Ադրբեջանի համար դա բացարձակապես որևէ ազդեցություն չունի»: