«ՀՀ նախագահը կանխորոշեց գործի ելքը և ըստ էության կայացրեց մեղադրական դատավճիռ». Շանթ Հարությունյանի պաշտպան

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Շանթ Հարությունյանի մասին: Ինչպես հայտնի է, Կոլումբիայի համալսարանում հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

«Սույն դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեց մեր պաշտպանյալների՝ Շանթ Հարությունյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու փաստը, և մենք հույս ունեինք, տեսնում էինք, ակնկալում էինք, որ ամեն դեպքում արդարադատություն պետք է իրականացվի, և անձինք պետք է արդարացվեն: Մինչդեռ այս վճռական պահին, երբ արդեն պաշտպանական ճառերի ժամանակահատվածն էր և վիճաբանությունների փուլում ենք գտնվում, արդեն Հայաստանի Հանրապետության նախագահը կանխորոշեց գործի ելքը և ըստ էության կայացրեց մեղադրական դատավճիռ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ ահդպիսով ՀՀ նախագահը ցուցում տվեց. «Միանշանակ խախտվեց անձանց անմեղության կանխավարկածը, դա արդեն պարզ է, և ըստ էության դատարանի համար էլ սա ազդեցություն էր, ուղղորդում էր, թե ինչպիսի դատական ակտ պետք է կայացվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031