Դեռ վատացնելու շատ տեղ ունենք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագրականում կարդում ենք. «… Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ:

Գլխավոր դատախազության եւ դատարանների նպատակները, այսպես ասած, կարած են սպիտակ թելերով եւ ոչ մեկի համար գաղտնիք չեն: Մամուլի ազատության ցուցանիշով նահանջելու երկրորդ պատճառը իրավապահների կողմից լրագրողների վրա ավելի հաճախակի դարձած հարձակումներն են: Վտանգավոր են ոչ այնքան հարձակումները, որքան համապատասխան մարմինների համառ ցանկությունը՝ դրանք կոծկելու: Անի Գեւորգյանի եւ Մարինե Խաչատրյանի դեպքերը եւս մի ապացույց են, որ ոստիկանները, անվտանգության աշխատակիցները, քննիչները եւ դատարանները իրար հետ «օրթաղ են»:

Այս երկու խնդիրները ավելացել են խոսքի ազատության հետ կապված մեր «խրոնիկական հիվանդություններին», եւ արդյունքում մենք ստացանք վարկանիշի վատթարացում: Իհարկե, կարող ենք մխիթարվել, որ ավելի լավ վարկանիշ ունենք, քան, ասենք, Ադրբեջանը, եւ որքան էլ մամուլի ազատության առումով մեր վիճակը վատանա, Ադրբեջանին «չի հասնի»: Բայց այդ տրամաբանությամբ վերջին՝ 180-րդ տեղում Էրիթրեան է: Մենք լիքը տեղ ունենք վիճակը վատացնելու եւ հպարտանալու, որ Էրիթրեայից առաջ ենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս