Բաժիններ՝

Ադրբեջանը Ֆինլանդիա չէ, հայերն էլ շվեդներ չեն

tesankyun.am-ը գրում է.  Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ, որոնց մասնակիցները ժամանել էին Երեւանից, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից, Բաքվից, Ղազախի եւ Թովուզի շրջաններից: Հիմնական զեկուցողը ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն էր: Նրա զեկուցման թեման էր՝ «Ալանդական մոդել:

Ղարաբաղյան հակամարտության մոդելը խթանելու քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների հնարավորությունները»:

Նրա ընդդիմախոսը Շվեդիայում բնակվող գրող,քաղաքական գործիչ Վահե Ավետյանն էր, ով ընդհանուր առմամբ համամիտ էր Ալիզադեի հետ: Թեմայի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրեց Թեքալիի գործընթացի երիտասարդական հարթակը: Լսումների ժամանակ ներկայացվեց ինքնավարության ալանդական փորձը:

Ալանդական կղզիներում բնակվում է 27 հազար շվեդ: Նրանք գտնվելով Ֆինլանդիայի կազմում, օգտվում են շատ լայն ինքնավարությունից: Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի ադրբեջանական կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան ասաց, որ Ղարաբաղն ու Ալանդական կղզիները աշխարհագրությամբ հեռու են,հայերի եւ ադրբեջանցիների մենթալիտետն էլ տարբերվում է սկանդինավցիների մենթալիտետից : Նա որպես քաղաքական անկեդոտ հիշեց հետեւյալ պատմությունը:

1993թ. հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարնեըը:, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ իրենք կհամաձայնվեին ալանդական մոդելին,սական Ադրբեջանը Ֆինլանդիա չէ: Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զուլֆիգարովն էլ հակադարձել է՝դուք՝ հայերդ էլ շվեդներ չեք:

Հասարակական լսումների ավարտին Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը քվեարկության դրեց հետեւյալ հարցը՝«Պե՞տք է մոդելավորել Ղարաբաղյան հակամարտությունը եւ առաջ մղել հակամարտության կարգավորման մոդելները»: Քվեարկության արդյունքում 48 հոգի կողմ արտահայտվեց, 5-ը՝ դեմ :

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս