Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության գործում:

Վարչապետը նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում: Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման վերաբերյալ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաև Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:

«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարևորել է գերատեսչության դերը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետը Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:

Spyurqi naxararutyun10 Spyurqi naxararutyun3 Spyurqi naxararutyun4 Spyurqi naxararutyun5 Spyurqi naxararutyun8 Spyurqi naxararutyun9 Spyurqi naxararutyun7 Spyurqi naxararutyun6 Spyurqi naxararutyun2 Spyurqi naxararutyun1

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031