Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, ինչը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ երեկ երկու նոր իրադարձություններ են տեղի ունեցել, երկուսն էլ, հասկանալիորեն, սկանդալային երանգներով:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել Կոտայքի քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու մասին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «ՋԻ-ՋԻ» պիցցերիայում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի կրակոցից զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Երեւան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը լավ է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Կարելի է ելնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, Հայաստանի Սահմանադրությունից, Քրեական օրենսգրքից՝ նշել, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է, նա դրանով նաև ցուցում տվեց դատարաններին: Այդ ամենը կարելի է ասել, և այդ ամենը ճիշտ է, բայց իմ կարծիքով՝ նախագահի այդ հայտարարությունը բավականին անկեղծ էր…»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Հոկտեմբերի 5-ին նշվելիք «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տրամադրելու համար գործադիրն հատկացրել է շուրջ 10 մլն դրամ:
Ինչպես հայտնի է, Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
Շատ հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը:
Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ունի առողջական խնդիրներ` կապված նյարդային համակարգի, թոքերի, շնչառության եւ տեսողության հետ:
168.am-ի տեղեկություններով՝ ընկերությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, և հիմնադիրներից Արտակ Հարությունյանը նրա որդին է: Ընկերության տնօրեն և մյուս բաժնետեր Վաչագան Ղազարյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համագյուղացիներ են՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից են:
Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին:
Պարզվել է, որ Գ. Հ.-ի տանը 3 կգանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է ժ.18.30-ին:
Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան կլինի թե՛ բարոյական և թե՛ նյութական առումներով, կնվազեն ոլորտում առկա խնդիրները, կկրճատվի վարչարարությամբ նրա վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները, կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսից ու քաշքշուկից:
Գյումրիում այսօր գործում է 24 համայնքապատկան մանկապարտեզ: Այս հաստատություններից միայն մեկն է գործում բարեգործական հիմունքներով: Մյուս 23 մանկապարտեզում վարձավճարների չափը տարբեր է, նվազագույնն ամեն ամիս կազմում է 6 000, իսկ առավելագույնը՝ 8 000 դրամ:
Մարմնավաճառների հայտնաբերման աշխատանքները շարունակական բնույթ են կրում:
«Բիոտեռորիզմի հետ կապված խնդիրները ոչ մեկը դեռ օրակարգից չի հանել»: Մեկնաբանելով Առողջապահության նախարարի այս հայտարարությունները` «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ սա ցուցադրական, ստվերի և կեղծիքի դեմ պայքարի անվան տակ ոլորտը պարալիզացնելու, ավելի խոցելի դարձնելու, ցանկացած պահի տուգանքներ կորզելու «ստվերային և մաքսանենգ» շրջանառության առաջ կանաչ լույս վառելուն միտված օրենք է:
աստակաշատ կոշկակար Գևորգ Նալբանդյանին Ալավերդիում գրեթե բոլորն են ճանաչում: Գործի մեջ` վարպետ, կենսակերպով` արդար ու ազնիվ: Սա է վարպետ Գևորգի ապրելու բանաձևը:
«Ես այսօր ստիպված եմ, ցավում եմ, բայց ստիպված եմ հեռանալ դատարանի դահլիճից, շարունակեք դատավարությունն առանց ինձ, եթե սա, իհարկե, կարելի է կոչել դատավարություն»: Իր խոսքում փաստաբանը նաև նշել է «Եթե դատարանը քիչ թե շատ շահագրգռված լիներ իրականում օբյեկտիվ ընթացք տալ այս հարցին և լուծում տալ, այսօր չէր կարող պատահել, որ Տիգրան Խաչատրյանին (նա Սուրիկ Խաչատրյանի որդին է) չկարողանայինք հրավիրել»:
Ն. Իվանյանը նշեց, որ 100 հատ դիմում ունի վարչապետի մոտ. «Հիմա էլ ասում եմ՝ թող ինձ ընդունի պարոն վարչապետը, որ բոլոր փաստերը ներկայացնեմ՝ իմանա՝ որը որից հետո ա: Ինքն ա, չէ՞, գործատուն, ինչի՞ չի պատժում նման տականքին»:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ և ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին տվել ԱՎՕ-ի փորձաքննության մեջ ներառվող հրդեհապայթյունավտանգավորության և հրդեհային անվտանգության փորձաքննություն կատարելու իրավասություն
Երեւանի Ղափանցյան փողոցում հոկտեմբերի 1-ին կեսօրին վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Դեպքը տեղի է ունեցել նշված փողոցում գտնվող նախկին գլխարկների գործարանի դիմաց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ին, Նոր Խարբերդի տներից մեկից բերման է ենթարկվել 1978 թ ծնված Գարիկ Պ.-ն: