Նա նշեց, որ Իջեւան-Վազաշեն հատվածում ուժեղ քամի է եղել, ինչի հետեւանքով Վազաշեն գյուղում տանիքներ են վնասվել:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Գ. Հ.-ի ավտոմեքենան:
Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրին:
Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ») հերթական իրազեկման հանրահավաքն ավարտվել է հրմշտոցով:
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է մայրության դպրոց: Ծրագիրն իրականացվել է World Vision կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում:
Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Հանդիպմանը քննարկվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված և ընդունվելիք հակահայկական բանաձևերի և ձևակերպումներին վերաբերող հարցեր:
Սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
«Անշուշտ, խոշորին ստվերից դուրս բերելու ամենից ոչ արդյունավետ ձևերից մեկն է ընտրված: Մենք ի՞նչ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ փոքրից մինչև խոշոր հարկային համակարգը ապահովի փուլային անցում, որի ժամանակ պետք է բացառել ներքևից շրջանառության ծավալներով պայմանավորված՝ ավելի մեծ հարկման որևէ համակարգի կիրառում»,- մանրամասնեց պատգամավորը:
Հանրահավաքի ժամանակ բանախոսներն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, շարունակվող արտագաղթի, իշխանափոխության եւ այլ թեմաների:
Սիսիանում ընթանում է եռյակի հանրահավաքը, որտեղ մի խումբ երիտասարդներ, ովքեր ներկայացան որպես հանրապետական կուսակցության անդամ՝ խոչընդոտում են հանրահավաքի բնականոն ընթացքը:
Այգեհատի համայնքային բյուջեն 8 մլն դրամ է, որի ուղիղ կեսը ծախսվում է գյուղապետի ու աշխատակազմի աշխատավարձերի վրա:
Հոկտեմբերի 5-ին կտոնվի Գյումրու օրը: Միջոցառումների ցանկն արդեն մշակված ու գրեթե պատրաստ է: Օրը լինելու է հագեցած,-վստահեցնում են պատասխանատուները:
Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Բ.-ն և ուղևոր Գ Հ.-ն (ծնվ.1996թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Վ.Հ.-ն՝ «Էրեբունի» ԲԿ, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1943 թ. ծնված Էլֆիկ Հ.-ն դաստակի՝ պայթյունից ստացած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը Քննչական կոմիտեի ստեղծումը համարում է կոսմետիկ քայլ: «Եթե մենք անջատվենք Հայաստանի իրականությունից, ապա այդ փոփոխությունը կարելի է դրական գնահատել, որովհետև, փաստորեն, շահերի բախում չի լինում՝ Պաշտանության նախարարության Քննչական ծառայությունն ինքը չի քննում իր գերատեսչության գործերը, և այլն, օպերատիվ տվյալներով՝ քրեական հանցագործություն հայտնաբերած Ոստիկանությունը չի քննում այս գործը»:
«Ղազախստանի արտգործնախարարն ու Ամերիկայի արտգործնախարարը՝ Քերին, Ամերիկայում հանդիպել են, խոսել են Ղազախստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու մասին: Իսկ այնտեղ բազմաթիվ պահանջներ կան, որ պետք է կատարվեն: Մանավանդ, Եվրոպայի և Ամերիկայի հետ բավական լավ հարաբերություններ ունի Ղազախստանը: Եթե նա մտնի Մաքսային միություն՝ շատ խնդիրներ կլինեն, հնարավոր է՝ չեղյալ համարի: Այդ առումով՝ իրենք էլ փորձում են ծլկել: Պուտինը դրա հոտն առել էր, ասել էր՝ ղազախական պետություն երբեք չի եղել: Եթե Ղազախստանը դուրս գա, համոզված եմ՝ Լուկաշենկոն էլ դուրս կգա»:
«Մեր կողմից, պարոն նախագահ, իսկապես առանձնակի է կարևորվում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, որը, ինչպես արդարացիորեն նշեցիք նաև Դուք, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Ու վստահ եղեք, որ այն լինելու է շարունակական՝ ի բարօրություն թե՛ Երևանի ու երևանցիների և թե՛ Արցախի ու արցախահայության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք:
Ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը շատ ավելի հրատապ նշանակվեց, քննվեց, նախ չմիացվեց մնացած բողոքներին, առանձին քննվեց, և այդքան հրատապ, երբ 6-8 ամիս շուտ ներկայացված բողոքներ կային: Այդ հետո պարզվեց՝ ինչո՞ւ է իր վերաբերյալ բողոքն այդքան շտապ քննվում: Մենք այն ժամանակ չգիտեինք այդ մասին, որ իրեն պատրաստվում են նշանակել Սյունիքի մարզպետ, բայց ամիս ու կես առաջ արդեն հավանաբար դատարանի մեկ այլ դատավոր հրահանգավորված էր այդ բողոքին շուտ լուծում տալ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանն, այսպես ասենք, մաքրվի մինչև իր մարզպետ նշանակվելը:
Հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այն տեղի կունենա զուտ վիճակագրական նպատակով տասը տարին մեկ անգամ:
Լավ բան չեմ կարող ասել, իսկ վատ բան էլ չեմ ուզում ասել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Քաղաքային պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:
Սեպտեմբերի 27-ին 28-ի գիշերը պասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին, 1-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 29-ին 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում , 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: