Արամ Մանուկյանը՝ Ռուբեն Ջաղինյանին. Քանի՞ վարկ է վերցրել Հանրային հեռուստաընկերությունը
Քանի՞ վարկ է վերցրել Հանրային հեռուստաընկերությունը: Այս հարցն այսօր ԱԺ նիստում ընկերության տնօրենների խորհդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ուղղեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ի պատասխան՝ Ռ. Ջաղինյանն ասաց, որ վերցրել են 1 վարկ:
«3 վարկ դեռ չեք փակել»,- հակադարձեց Ա.Մանուկյանը՝ նշելով, որ 3.6 մլն ՀՀԸ-ի եկամուտներն են, բայց ընկերությունը լրացուցիչ մտել է 850 մլնի բեռի տակ՝ չունենալով հավելյալ միջոցներ ու դիմում է կառավրությանը, որպեսզի բյոջեից գումար հատկացնեն:
«Մեր պետական պարտքը 2 մլն դոլարով մեծացրել եք»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ռ.Ջաղինյանը նշեց, որ ՀՀԸ-ում փոփոխություններ անելու համար և եթե դա բյուջեով չի նախատեսված, հարկավոր են տեխնիկական միջոցներ և շենքերի ու շինությունների կապիտալ նորոգում. «Դրա համար պետք է ինչ-որ մի ձևի կապիտալ գտնել: Գովազդը, որ դուրս է եկել ՀՀԸ-ից, մենք մեր աշխատանքի շնորհիվ կփորձենք փակել պարտքը: Կարող ենք առավել մանրամասն բիզնես պլանը ներկայացնել»: