
Նստացույցի և բողոքի ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել.
Հարգելի հայրենակիցներ:
1) ԱԼԿՈՀՈԼ օգտագործել պետք չէ – ոստիկանների համար առիթ է
2) ԱԼԿՈՀՈԼ բերել պետք չէ, իսկ եթե տեսնում եք ինչ-որ մեկը բերում է, մանավանդ արկղով – միանգամից տեղեկացնել է պետք ոստիկաններին, որ տանեն դուրս
3) Ոստիկանների հանդեպ պետք է լինել բացառապես կոռեկտ, առիթ չտալ
4) Ոստիկանները բողոքում են նաև դիմակավորված ցուցարարներից – հիմա բողոքում են, վաղը կարող են առիթ դարձնել: