Գիշերը՝ ժամը 24:00-ից հետո Բաղրամյան պողոտայի լույսերն անջատվելու են կարճ ժամանակով
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրւյցում ասաց, որ իրենք անընդհատ շրջում են մարդկանց մեջ ու հետևում, որ հանկարծ ցուցարաներից որևէ մեկը ալկոհոլ չօգտագործի, կամ ալկոհոլ օգտագործած մարդիկ չլինեն այստեղ:
«Մենք ոստիկանության հետ մաքսիմում բաց ենք համագործակցում»,- ասաց Մաքսիմը: Վ. Օսիպյանի խոսքով էլ՝ նաև ոստիկանության բարեխիղճ աշխատանքի արդուքնում է, որ նման դեպքեր չեն գրանցվել.
«Ես ևս մեկ անգամ հորդորում եմ ձեզ տեղափոխվել օրենքի դաշտ: Մենք վերահսկում ենք հասարակակական կարգը, թեև ձեր հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց այն օրինական չէ, և մեր անգործությունից շատերն օգտվում են, մենք կարող ենք օրենքի ուժով ադեկվատ պատասխան տալ այդ ամենին, սակայն, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի, մենք դա չենք անում»,-ասաց Վ. Օսիպյանը: Փոխոստիկանապետը նաև հայտարարեց, որ իրենք ապաքաղաքականացված են և բոլորի կողքին են:
Նա տեղեկացրեց, որ այսօր գիշերը՝ ժամը 24:00-ից հետո լույսերն անջատվելու են, բայց կարճ ժամանակով, ու հետո կմիացվեն:
«Ոստիկանությունը շնորհավորւոմ է Վաղինակին՝ ծնունդի առթիվ և մաղթում ձեր գործունեությունը ծավալեք օրենքի դաշտում»,- ասաց Վ. Օսիպյանը՝ դիմելով Վաղինակ Շուշանյանին: