Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի դիմորդներ և ծնողներ,
Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել:

1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:

2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:

3. Քննութոյւնների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:

4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս