Բաժիններ՝

ՆՏՎ-ն աշխատանքից հեռացրել է Երևանում աշխատող թղթակցին ու օպերատորին. news.am

Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ: Անաստասիան բավականին հուզված է եղել, ու նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:

Ցուցարարները ներողություն են խնդրել ակամայից աղջկան ու օպերատորին վնասելու համար, սակայն նշել են, որ պաստառները, որոնցում ռուսական լրատվամիջոցներին «ուղարկում են համապատասխան ուղիով», ստեղծվել են ռուսական մամուլի աշխատանքի պատճառով:

ՆՏՎ-ի օպերատորը հեռանալիս ամեն դեպքում «հիշեցրել է»՝ առանց Ռուսաստանի մեկ օր էլ չեք ապրի:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները ու հատկապես պետական ալիքները էլեկտրաէներգիայի թանկացման երեւանյան ցույցում արդեն քանի օր է ԱՄՆ գործակալներ են որոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս