«Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկի պատուհանից ցած նետված տղամարդը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ: 168.am-ի հետ զրույցում Լ. Պետրոսյանն ասել է, որ թեև սպասելիքներ չունեն, սակայն պատրաստվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյաց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:
Աշոցք համայնքում մեղուներն են ոչնչանում: Պատճառներն անհայտ ու անբացատրելի են:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Խդր Ք.-ն:
Շիրակի մարզում վթարի ենթարկված երթուղային «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:
Ախթալայի մանկապարտեզում, ըստ սահմանված կարգի, երեխաների սննդակարգը փակցված է պատին՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ցանկում այն բոլոր մթերնքներն են, որոնք Առողջապահության նախարարության կողմից թույլատրելի են համարվում երեխաների համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:
Այսօր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լ. Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Հրաչ Համբարձումյանը 168.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշում է, որ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը իրենից ոչ բժշկական թուղթ են պահանջել և ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:
Ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանորւթյան:
Օրերս Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Ե.-ն:
Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լինում է այնպես, որ խանութում 3 օր ձու չի լինում: Մենք վաճառում ենք տեղական ձու, հատով՝ 85 դրամ, իսկ տուփով արժե 900 դրամ: Սրանք մեր գներն են, սակայն կան խանութներ, որտեղ 1 ձուն արժե նույնիսկ 90 դրամ:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ.
Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և վիրավորներ:
Այսօր համացանցում տեղեկատվություն է հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, կատարված փոփոխության առնչությամբ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. Վաչիկ Մ.-ին:
«Հիմա էլ մեր տանը չէ: Տղաները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի իրենց բնակարան: Բայց քեռիի վիճակը գնալով վատանում է. տեսիլքներ է տեսնում, բղավում, փախչում է գոռալով: Բայց ոչ բուժման հնարավորություն ունեն, ոչ էլ հետազոտման»:
«Մեր մեծ ցավն այն է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ, մանավանդ ծանր հանցագործությունների դեպքում, եւ սպանության դեպքերի ժամանակ դա ավելի շատ է ընդգծվում, եւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ փաստաբանի նկատմամբ սպառնալիքներ են ներկայացրել, ավելին, փորձել են նրան հարվածել»:
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը և դիմել փախուստի:
Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն` ս. թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները:
Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկա Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործում առկա է դատաբժշկական փորձաքննության երկու եզրակացություն: Սկզբնական դատաբժշկական փորձաքննուրյան եզրակացությունը տրվել է 2012թ. նոյեմբերի 19-ին Լոռու մարզի դատաբժշկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Վարուժ Սաքանյանի կողմից: