Բաժիններ՝

Լևոն Իգիթյանը աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին

Այսօր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լ. Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Հրաչ Համբարձումյանը 168.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշում է, որ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը իրենից ոչ բժշկական թուղթ են պահանջել և ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:

Հրաչ Համբարձումյանը հիշեցնում է, որ Լ. Իգիթյանը ցանկանում է կահույքագործական արհեստանոցի վերածել արվեստի կենտրոնը և իր  ճանապարհին կանգնած է եղել հենց ինքը՝  «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչը:  Հրաչ Համբարձումյանի խոսքերով. «Միակ մարդը, ով պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, դա հենց ինքը Լևոն Իգիթյանն է, ով մաս մաս քանդում և բիզնեսի է վերածում լուսահոգի Հենրիկ Իգիթյանի հիմնած արվեստի կենտրոնը»:

Ըստ հաղորդագրության՝ Լ. Իգիթյանը գործում է առանց պատկան մարմինների թույլտվության և արդեն կահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործող արվեստի դպրոցի կերպարվեստի սրահում: Նման արարքի հետևանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս