«Տղես դպրոց էլ չի գնացել, մեկուսանում է անընդհանտ: Գրել-կարդալ չգիտի, հոր հետ ամեն օր գնում է քաղաքային աղբանոց, որ հավաքած շշերի գումարով կարողանանք գոնե հաց ու ծխախոտ առնենք: Ես էլ շատ ժամանակ գնում եմ սրա-նրա տուն՝ մի կտոր հաց ուտելու համար: Շաքար ունեմ, երբեմն ուժասպառ եմ լինում: Հացն էլ պարտքով ենք առնում, հետո թոշակ ենք ստանում ու պարտքերը փակում: Հագիս շորերն էլ է աղբանոցից բերված, հնար չունենք առնելու»:
Դրանք շարժել են աղբանոցից տարբեր իրեր հավաքողների հետաքրքրությունը, իսկ այնուհետ նաև գումար վաստակելու աղբյուրի վերածվել՝ 1 կիլոգրամը 50 դրամով վաճառելու միջոցով:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպմանը, եւ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է միջնորդել, որպեսզի նրանք հանդիպեն, Հովիկ Աբրահամյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես կարծում եմ, որ երկու քաղաքական ուժերի ղեկավարներին միջնորդել պետք չէ հանդիպելու համար, իրենք իրենց խնդիրները կքննարկեն»:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հրանտ Ս.-ն:
Նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից՝ 1-ը:
Կյանքից հեռացավ մեր պետական ու քաղաքական կյանքում նշանակալի հետք թողած մի գործիչ, ով, տասնամյակներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու տարբեր պաշտոններ, մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ երբեք անտարբեր չլինելով նրա ճակատագրի հանդեպ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 3-ին բաժին էին հրավիրել 1958 թ. ծնված Խաչիկ Ա.-ին:
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, 1980 թ. ծնված Հրայր Ա.-ի վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց բախվել էր աջ մայթեզրին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Արդեն պաշտոնապես հայտնի է, թե Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ով կփոխարինի Էդգար Ղազարյանին։ Նոր մարզպետը կլինի Հարություն Սարգսյանը։ Վերջինիս նշանակման որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում։
Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերևարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:
Օրգանիկ գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձինք այսուհետև իրենց անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, խորհրդատվական նյութերի կարող են ծանոթանալ organicfood.am նորաբաց կայքում։ Կայքի «Օրգանական 911» բաժնում խոսվում է սերմերի նախացանքային մշակությունից, սերմերի որակական ցուցանիշներից մինչև կենսահումուսի օգտագործման մանրամասներ։
Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է:
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։
Կատարվածի մասին Արտաշես Վ.-ն տեղյակ էր պահել նշված հրապարակում ծառայություն կատարող ոստիկաններին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:
«Շանթ Հարությունյանն ու ընկերները» գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ արձակվեց։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հոկտեմբեր ամսում դիտարկումներ եւ մոնիթորինգ է իրականացվել Ստեփանակերտի եւ Մարտունու շրջանի համայնքների մի շարք վաճառակետերում, արտադրամասերում եւ հանրային սննդի կառույցներում, որտեղ հայտնաբերվել են ժամկետանց մի շարք ապրանքներ։
Ապացուցվում է, որ երեխայի աչքերը հանել են սպանելուց մի քանի ժամ հետո, երբ ենթադրել են, որ մահացածի աչքերի մեջ կարող է մնացած լինել սպանությունն իրագործողի պատկերը… Ոչ մեկը չէր կասկածում, որ գնդակահարությունը անխուսափելի է:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դատապարտել զանգվածային լրատվության և այլ միջոցներով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացվող խտրականությունն ու ատելությունը խրախուսող կոչերը:
12 տարվա անպտղությունից հետո Անուշն արդեն գիտի, թե ինչ է մայր լինելու բերկրանքը: Միանգամից երեք երեխայի մայր է դարձել:
Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։ Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։ 2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը:
Կալանավոր Արմեն Թամարյանը ընդունվել է կարանտինային բաժանմունք և հոկտեմբերի 31-ին խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից սավանը և ծածկոցի կտորները որպես պարան օգտագործելով՝ փորձել է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով, ինչը կանխվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նոյեմբերի 5-ին, ժամը 04.14-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Զոդ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությւոնը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: