Բաժիններ՝

Տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի»-ով կրակողները հեռանում են. Մանրամասներ Նոր Արեշի սպանությունից. news.am

Նոր Արեշում, կրակոցների հետեւանքով սպանված 57-ամյա Վաղինակ Ասոյանի մարմինը հայտնաբերել է նրա կինը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նրա եղբայրը՝ Ալբերտ Ասոյանը՝ հավելելով, որ եղբոր մարմինը հայտնաբերել է դրսում նստարանի մոտ:

«Ոչ մի բանով չէր զբաղվում, հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: Մի 15 րոպե կլիներ, որ նստած էր նստարանին: Կրակոցների ձայնից դուրս եկա, տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի» մեքենայով կրակողները հեռանում են: Հասել էր դպրոցի մոտ: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, հնարավոր չէր, որ ողջ մնար»,-ասել է Ալբերտը:

Նա հավելել է, որ եղբայրը ոչ մի խնդիր ոչ մեկի հետ չի ունեցել:


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս