
Գյումրիում վրաերթի ենթարված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Միշա Մարտիրոսյանին:
Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 00.30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: