«Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություն չկա, ընդամենն ասվում է՝ գլխացավի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց». Ստեփան Սաֆարյան
Ինչպես հայտնի է` այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: 168.am-ը «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ինչ տեղեկություններ ունի նա Դ. Սանասարյանից: Ի պատասխան՝ նա ասաց, որ ինքն էլ է փորձում տեղեկություններ իմանալ նրանից, բայց դեռ չի հաջողվում:
«Քիչ առաջ եղել եմ և Կենտրոնի բաժանմունքում, այնտեղ հանդիպել եմ բերման ենթարկվածների հետ, ծանոթացել ենք ամբողջ ցուցակին, և Արաբկիր բաժանմունքում ենք ծանոթացել բերման ենթարկվածների ցուցակին, բայց Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություն չկա, ընդամենն ասվում է՝ տեղափոխվել է հիվանդանոց, թե որտե՞ղ է տեղափոխվել՝ որևէ մեկը տեղեկություն չի տրամադրում:
Ոստիկանությունում միայն ասել են, որ գլխացավի պատճառով Դավիթի ցանկությամբ տեղափոխել են հիավանդանոց»,- ասաց Ս. Սաֆարյանը: