ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ -74» տեսակի

5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության նախնական գնահատման արդյունքում նախաքննական մարմինը.

Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու /ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր/, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու /ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր/, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար/ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու /ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ/, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին   դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար /ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ/:

Մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են:

Բոլոր մեղադրյալները պատշաճ հնարավորություն են ունեցել օգտվելու իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ու վերաբերելի այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն միջոցներից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
06.07.2015

Տեսանյութեր

Լրահոս