
Ոստիկանական մեքենայում անչափահասի են ծեծել. aravot.am

Անչափահաս Էդուլ Եդիգարյանը այսօր Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից է:
Նա Aravot.am-ին պատմել է, որ արդեն 10 օր է, ինչ գիշերում է Բաղրամյան պողոտայում: Նա պատմեց, որ այսօր, երբ լրացավ ցուցարարներին տված ոստիկանության 30 րոպեն, ոստիկաններն անցան կտրուկ գործողությունների եւ բոլորին բռնի ուժով նստեցրին ոստիկանության մեքենաները ու տարան տարբեր բաժիններ: Այս անչափահաս տղային ոստիկանները բերման ենթարկելիս ծեծել են.
«Հարվածում էին ոնց հասցնում էին, իմ մեջքին էին հարվածում, ընկերներիս էլ էին հարվածում, ընկերներիս վրա կան քերծվածքներ: Մի տարիքով մարդ կա ներսում՝ վատացել է, մարդ կա, որի ձեռքն են պատռել՝ արյուն է գալիս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝