Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Խնդիրն այն է, որ այս երկու գյուղերի ջրամատակարարման համար գործում է մեկ ջրագիծ, և Եղնիկ գյուղի բնակիչները մի քանի օր է, ինչ ջուր չեն ստանում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր:
Լոռու մարզում գրանցված 52560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսունն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին, վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստան- Արցախ` քաղաքաշինական արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. «Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես`նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով` երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում»:
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:
Նորապատի այգեգործները խուճապահար են: Գյուղի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը, որի դեմ պայքարել հնարավոր չէ, կարելի է միայն կանխել տարածումը` վարակված տարածքները ոչնչացնելով:
Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
Երեկ երեկոյան «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 26-ամյա մի աղջիկ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ կասեցվել էր «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է կիրառվել և հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող ք.Երևան, Երզնկյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 5- ին այցելել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Սա արդեն ԿԽՄԿ 6-րդ այցելությունն է Ադրբեջանի քաղաքացիներին: Հանդիպման ժամանակ փոխանակվել են ընտանեկան բովանդակությամբ նամակներ»,- ասաց Զառա Ամատունին:
Արցախում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կազմակերպված հանցավոր խմբի մեկ այլ անդամ հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում`վնասազերծվել:
«Շապիկը քաշել են գլխին, ձեռքերը կապած10 րոպե ծեծել, թե ինչ խղճով, հետո ասում են թուրքերը… քաշում են տաբատը պատռում, որ սեռական օրգանները նկարեն, որ համոզվեն թուրքա, թե չէ, սեղմել են, որ լեզուն հանեն դուրս, կոպերն են շուռ տվել, չգիտեմ իմ տղան էն վիճակումա եղել, որ չի պատկերացնում, որ ուշագնացա եղել, թե չէ ինչու պիտի լեզուն դուրս հանեին կամ կոպերը շուռ տային, մեկ ջուրա շաղ տվել դեմքին, մյուսը հացերը կպցրելա դեմքի տարբեր մասերին ասելա կեր և այդպես 5 ժամ ու կես»:
Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կբացվի ու շահագործման կհանձնվի մինչև նոյեմբեր ամսվա վերջը:
«Պարզապես նա միշտ սպորտի նկատմամբ սեր է ունեցել, մրցումների մասնակցել, դրա համար շատերի համար էր կատարվածը անսպասելի: Ավելին, այդ օրն էլ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ ինքը վատ է զգացել, բայց չի դադարեցրել խաղը, այլ խնդրել է, որ որպես դարպասապահ խաղա»:
Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:
«Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Կալանավորվելու օրը կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց:Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։
Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են Գ.Գ.-ի դին (1951թ.):
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Երևանի Գայի պողոտայի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Մ.-ն (ծնվ. 1969թ.) Ա. Գ.-ն (ծնվ. 1971թ.) և Ս. Գ.-ն (ծնվ. 1990թ.):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: