
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից. shamshyan.com

Այսօր` հուլիսի 6-ին, սապանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: