
Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը ավելացել է

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:
Այս մասին ասված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
Այսպես՝ հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ , Շվեյցարիա: