
«Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ՝ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագոյն դրոշներ ջարդողները»

Պարույր Հայրիկյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ՝ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագոյն դրոշներ ջարդողները։ Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան… Բայց դա հասկանալու համար պետք է վաղուց մի բան յուրացրած լինեին՝ ՊԱՏՎԻՐ ՄԵԾԵՐԻԴ, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ… կամ՝ պարզապես, հրապարակային գործունեությամբ (պատասխանատուներին անվանապես նշելով) պիտի թույլ չտային սադրիչներին մխրճվել իրենց մեջ․․․»: