Բաժիններ՝

«Սպարտակ անունով մի անչափահասի և Նարեկ Այվազյանին բռունցքներով ծեծել են». Վաղինակ Շուշանյանը պատմում է այսօրվա բռնության դեպքերի մասին

Ոստիկանությունը «սուտ» էր ասում, որ բռնություն չեն կիրառելու, բռնություն կիրառել են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ եղել են բռնության դեպքեր այն մեքենայի մեջ, որով իրեն բերման են ենթարկել:

«Երբ Բաղրամյան պողոտայից սկսեցին ցուցարարներին բռնել, մինչև մեքենային հասնելը, ինձ էլ են քաշելով տարել, ուղղակի շպրտել են մեքենայի մեջ, իսկ այն մեքենան, որտեղ ես էի, Սպարտակ անունով մի անչափահասի և Նարեկ Այվազյանին բռունցքներով ծեծել են: Նարեկին հարվածել են գլխին, դա ես իմ աչքով եմ տեսել ու այդտեղ ներսում բոլորն են տեսել»,- ասաց Վաղինակը:

Մեր հարցին՝ ինչ-որ բան էին ասո՞ւմ Նարեկը կամ Սպարտակը, որ հենց իրենց են հարվածել, Վ. Շուշանյանը պատասխանեց, որ՝ ոչ, Նարեկն ընդամենը ասել է, որ ոստիկանները չգոռան իրենց վրա. «Նարեկն ասում էր՝ «մի գոռացեք մեզ վրա, թողեք, հանգիստ մտնում ենք մեքենա», այդ բերետավորներն էլ ասում էին՝ «հանգիստ, վեր ընկեք տեղներդ, արա, մեզ չե՞ք ճանաչում»: Նարեկն ասաց՝ «մի գոռացեք մեզ վրա», նրանք էլ շուռ եկան ու սկսեցին նրան խփել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս