Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց Արգիշտի Կիվիրյանը` նշելով, որ վարույթ է հարուցվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով. «Իբր ես չեմ կատարել ոստիկանության օրինական պահանջը, այնինչ ես գտնում եմ, որ ես իրավունք ունեի իրականացնել բողոքի ակցիան: Իրականացրել եմ իմ խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում և Բաղրամյան պողոտայից էլ բերման եմ ենթարկվել: Ապօրինի կերպով եմ բերման ենթարկվել, մասնավորապես` բռնի ձևով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա, իմ ձեռքերի վրա առկա են այդ կապտուկները, որոնք պատճառվել են ճանապարհին: Ոստիկանության բաժնում էլ իրենց պահում էին բավականին լկտի ձևով` փորձելով ամեն կերպ սադրել»:
Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ թե՛ բերման ենթարկելը, թե՛ վարչական վարույթն ապօրինի է համարում, ընդ որում՝ իրեն տեղեկացրել են, չգիտի` որքանով է հավաստի, որ բոլոր բերման ենթարկվածներից միայն իրն դեմ է վարչական վարույթ հարուցվել: