«Գոնե այսօր բռնությունների մասին մի խոսեք, նման բան չի եղել». Օսիպյանը՝ ցուցարարներին
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց երթ չիրականացնել քաղաքում՝ ասելով, որ ոստիկանությունն բավականին ուժեր ունի, որպեսզի կանխի այն:
Պատասխանելով այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին, Վ. Օսիպյանն ասաց. «Գոնե այսօր բռնութունների մասին մի խոսեք, որովհետև նման բան չի եղել»: Ինչ վերաբերում է ուժով բերման ենթարկելու մասին, ապա Վ. Օսիպյանն ասաց, որ դա եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Ըստ նրա, ոչ թե բռնություն է եղել, այլ քաշքշուկ: